Մոսկովյան այցի արդյունքում «Իմ քայլը» հիմնադրամին մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում է արվել
«Իմ քայլը» հիմնադրամն ամփոփել է մոսկովյան այցի արդյունքները: Ըստ այդմ` հիմնադրամին եղել է մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում և հանձնառություն, կայացել են մի շարք օգտակար հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-13-ը «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Մոսկվայում էր: Արձանագրված արդյունքներից առանձնացվում է հետևյալը՝ այս պահի դրությամբ հանգանակվել է շուրջ 200.000 ԱՄՆ դոլար, կան լրացուցիչ հանգանակությունների հանձնառություններ, ունեցել են գալա-համերգ մեր հայրենակիցների նախաձեռնությամբ, որի ընթացքում ներկայացվել է «Իմ քայլը» հիմնադրամը, իսկ ստացված հասույթը փոխանցվել է հիմնադրամին:
Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների (նստավայրը՝ Մոսկվա) և դեսպանների կանանց հետ հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը ներկայացրել է նաև «Իմ քայլը» հիմնադրամի նպատակներն ու ծրագրերը, հանդիպումներ են եղել ռուսաստանահայ գործարարների հետ:
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյի հետ հանդիպմանը քննարկվել են մշակութային և կրթական ոլորտներում համագործակցելու կոնկրետ գաղափարներ։