Dolce & Gabbana-ին մեղադրել են ռասիզմի մեջ (տեսանյութ)
Իտալական նորաձևության տունը թողարկել է նոր գովազդային հոլովակ, որտեղ ծաղրում է կնոջը:
Գովազդային արշավը մեկնարկել է Շանհայի նորաձևության ցուցադրության նախօրեին, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ին: Dolce & Gabbana-ի կողմից հրապարակված տեսահոլովակում, չինացի կինը փորձում է իտալական սննդամթերք ուտել չինական փայտիկներով, բայց նրա մոտ ոչինչ չի ստացվում
Միևնույն ժամանակ, կադրից դուրս գտնվող ձայնը դրա վերաբերյալ կոշտ մեկնաբանություններ է անում: Հոլովակը հայտնվել է տարբեր հարթակներում (ներառյալ չինական «Weibo»-ում): Օգտատերերը հոլովակը ռասիստական են անվանել և քննադատել են Dolce & Gabbana-ին:
Սա նորաձևության ապրանքանիշի հետ կապված առաջին սկանդալը չէ: Սեպտեմբերին իտալացի դիզայներ և Dolce & Gabbana նորաձևության տան հիմնադիրներից մեկը՝ Ստեֆանո Գաբբանան, վիրավորել էր նորաձևության բլոգեր Կյառու Ֆեռանիին: Այնուհետև Գաբբանան բլոգերի հարսանյաց զգեստը էժանագին է անվանել: