Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը
Երեկ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը, ում հեռուստադիտողն առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով:
Նրա մահվան մասին տեղեկացանք նույն սերիալում Համբարձումին մարմնավորող Էմիլ Գալստյանից, ով facebook-ի իր էջում դերասանի լուսանկարին կից գրառում է արել:
«Լևոն Մուրադյան: Մեծ մարդ, տաղանդավոր դերասան, ավագ ընկեր: R.I.P. Միշտ մեզ հետ ես», - գրել է դերասանը:
Նախնական տեղեկություններով՝ Լևոն Մուրադյանը տառապում էր շաքարային դիաբետով: