Երբ ԸՕ փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են, այստեղ ժամանակի խնդիր չկա. Փաշինյան
«Երբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են, այստեղ ժամանակի խնդիր չկա»։ Այս խոսքերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով արձագանքեց Հանրապետական կուսակցության գործիչների այն պնդումներին, որ Ընտրական նոր օրենսգրքի ադապտացիայի համար անհրաժեշտ է ժամանակ, և դրանով արտահերթ ընտրությունների գնալը ռիսկային է։
Փաշինյանի խոսքով՝ նախորդ անգամ հենց բարդացման ճանապարհով էին գնացել, ու այդ դեպքում ժամանակ անհրաժեշտ էր։ Նույնիսկ ժամանակի առկայության պայմաններում ընտրությունների ժամանակ այդ օրենսգիրքը հարցեր առաջացրեց։ Իսկ հիմա, ըստ վարչապետի, աշխատանքը տարվում է պարզեցման ուղղությամբ։
«Չեմ կարծում, թե այդ քննադատությունները, համենայն դեպս, արտահայտում են իրականությունը»,– ասաց Փաշինյանը։