Երանոսում հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սաշա Բավեյանը
Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում արդեն ամփոփվել են համայնքի ղեկավարի հոկտեմբերի 21-ին կայացած ընտրության արդյունքները:
Մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալներին՝ ձայների բացարձակ առավելությամբ հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Սաշա Բավեյանը:
Երանոսում գրանցված 3827 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1538 ընտրող, որոնցից 1045-ը քվեարկել է Սաշա Բավեյանի օգտին: