Անիտա Ցոյի մենեջերը հայտնել է երգչուհու ախտորոշման մասին
Ռուս էստրադային երգչուհու մենեջեր Դմիտրի Բուշուևը հայտնել է վերջինիս հոսպիտալացման պատճառը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, երգչուհուն պետք է տեղափոխեն Մոսկվա:
«Այժմ մենք մեկնում ենք Մոսկվա բժիշկների ուղեկցությամբ», - ասել է Բուշուևը՝ հավելելով, որ Ցոյի մոտ լեղաքարային հիվանդության սրացում է, և նրան վիրահատություն է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հոսպիտալացման մասին հայտնել էր ինքը՝ երգչուհին, նշելով, որ հետաձգվում են Ուֆայի, Նաբերեժնիե Չելնիի, Կազանի և Սամարայի համերգները:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ցոյն ավելի վաղ հոսպիտալացվել էր որովայնի շրջանում սուր ցավերով: Բժիշկները նրա մոտ 7 մմ-անոց քար էին հայտնաբերել լեղապարկում և անհապաղ հեռացրել էին այն: Բժիկները պնդել են, որ երգչուհին հետվիրահատական վերականգնողական բուժում անցնի և արգելել են թռիչքները, սակայն նա վիրահատությունից հետո անմիջապես ելույթ է ունեցել համերգով: