«Block և report միանգամից». Սոֆի Մխեյանի Instagram-ի «գրաքննությունը» (լուսանկարներ)
Երգչուհի Սոֆի Մխեյանը Instagram-ի իր միկրոբլոգում այս անգամ կիսվել է ընկերների հետ համատեղ լուսանկարներով և գրել. «գունավոր ու սիրուն մարդիկ»: Լուսանկարում Սոֆիի հետ պատկերված են Սոնա Ռուբենյանը, Նազենի Հովհաննիսյանը և այլք:
Երգչուհին մյուս լուսանկարին կից գրել է տողեր այն մասին, որ ինքը չի կարող հանդուրժել բացասական էներգիա իր էջում: Սոֆին գրել է. «Նեգատիվ, չար, բացասական, ագրեսիվ էներգիա իմ էջում չի թույլատրվում: Block և report միանգամից: Ես սիրում եմ կյանքը, իմ Հայաստանը, իմ ընկերներին, իմ աշխատանքը, իմ հանդիսատեսին ու տենց: Սեր բոլորիդ»: