Երևանի բնակարաններից մեկում 84-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են 84-ամյա քաղաքացու դին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հունիսի 24-ին ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ հյուրասենյակի բազմոցին, հայտնաբերել Օ.Ղ.-ի (ծնված 1944 թ.) դին: