ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը
Երկրապահ կամավորական միությունում այսօր վարչություն նիստ կլինի‚ որին կմասնակցեն ոչ միայն ԵԿՄ վարչության անդամները:
Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու հարցն է, կորոշվի նաև համագումարի օրը:
Նշենք, որ օրեր առաջ Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակում ազատամարտիկների ու ԵԿՄ վարչության անդամների համատեղ նիստից հետո հայտարարվել էր.
1. կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները
2. մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը: