Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը շարունակում է նվազել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 8 707.9 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 20.3%-ով:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, 0.2%-ով աճել է աղբյուրի ջրի արտադրության ծավալը: Եթե 2017թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 8 838.4 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 8 858.0 հազար լիտր: