Մերի Մակարյանը պարծեցել է իր թրենդային կոշիկներով (լուսանկար)
Մերի Մակարյանը գրեթե ամեն օր ամուսնու հետ գրկապառնված, սիրառատ, ժամանցը նկարագրող լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում: Սակայն, այսօր հաղորդավարուհին ցուցադրել է իր նորաոճ կոշիկները:
Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած 32-ամյա հաղորդավարուհի, դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում հաղորդավարուհին նստած է, կրում է ծաղկավոր զգեստ եւ իհարկե, այս տարվա թրենդ համարվող՝ թափանցիկ կոշիկներ: