Grand Chess Tour. Լևոն Արոնյանը խաղային վերջին օրվանից առաջ 5-րդն է
Փարիզում շարունակվում է Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը։
Արագ շախմատի մրցաշարի ավարտից և կայծակնային խաղի 9 տուրերից հետո հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վաստակած 14 միավորով 5-րդն է:
Բլիցում հայ գրոսմայստերը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին և Վիշի Անանդին, ոչ-ոքի խաղացե Ուեսլի Սոյի, Ֆաբիանո Կարուանայի, Մաքիմ Վաշյե-Լագրավի, Հիկարու Նակամուրայի, Շաքրիյար Մամեդյարովի, Ալեքսանդր Գրիշչուկի հետ, պարտվել Սերգեյ Կարյակինին:
Մրցաշարային աղյուսակը 17.5 միավորով գլխավորում է Կարյակինը: Վաղը՝ հունիսի 14-ին կկայանան կայծակնային խաղի վերջին 9 պարտիաները:
Հիշեցնենք, որ Grand Chess Tour-ի Լյովենի մրցաշարում Արոնյանը զբաղեցրել էր 5-րդ տեղը: