«Եվրատեսիլ-2019»-ը կարող են տեղափոխել
Եվրոպական հեռարձակողների միությունը կարող է հրաժարվել՝ «Եվրատեսիլ»-ն Իսրայելում անցկացնելուց՝ կազմկոմիտեին մեղադրելով կառույցի քաղաքականցված լինելու մեջ։ «Եվրատեսիլ»-ի պրոդյուսները խոսում են 2019-ի կիսաեզրափակիչն Իսրայելից Ավստրիա տեղափոխելու մասին։
Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։
Սակայն նման հնարավորության մասին իր հացազրույցներից մեկում հիշատակել է մրցույթի հեռարձակող Արալե Գոլդֆինգերը։ Նա հիշեցրել է, որ 2015-ին Ավստրիան հաջողությամբ է մրցույթն անցկացրել։
Գոլդֆինգերը քննադատել է «Եվրատեսիլ»-ի քաղաքականցված լինելը՝ դրանում Իսրայելի իշխանություններին մեղադրելով։ Մասնավորապես՝ երկրի մշակույթի նախարարությունը հեռարձակողից պահանջում է համաձայնեցնել հեռարձակման կոնտենտը՝ հղում անելով փաստին, որ մրցույթը պաշտոնապես Իսրայելի բյուջեից է ֆինանսավորվում։
Բացի այդ, դեռ հայտնի չէ՝ արդյոք Իսրայելը պատրաստվու՞մ է եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ անցկացնել։ Երկրի նախագահ Ռուվեն Ռիվլինը հայտարարել է, որ հաջորդ տարի մրցույթը Երուսաղեմը կընդունի։ Սակայն «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները չեն հաստատել այն որպես ընդունող քաղաք, որպեսզի քաղաքականությունը «չվնասի բրենդին»։