ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին
Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա առթիվ:
«Մեծարգո պարոն Սարգսյան,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, մեծ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ։
Վստահ եմ, որ երկար տարիների Ձեր փորձն ու մասնագիտական բարձր կարողություններն ըստ արժանվույն ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի»,- ասված է ուղերձում։