Քորթնի Քարդաշյանը իրենից 14 տարով փոքր սիրեկանի հետ Իտալիայում (լուսանկարներ)
Քարդաշյան քույրերից ավագը՝ Քորթնին, Իտալիա է ժամանել։ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղին տեսել են Կապրի կղզում իր սիրեկանի՝ Յունես Բենջիմի հետ։
39-ամյա Քորթնիին ու նրա 25-ամյա բոյֆրենդին՝ մոդել Յունեսին տեսել են ծովային զբոսանքի ժամանակ։
Զույգը սկսել է պաշտոնապես հանդիպել երկու տարի առաջ։ Յունեսին ու Քորթնիին միասին էին տեսել Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Քորթնին արդեն այդ ժամանակ բաժանվել էր իր երեխաների հորից՝ Սքոթ Դիսիքից։