Կներեք, բայց սա քուչի տղու մակարդակ է
Ցանկացած հանցագործի շահերը պաշտպանող փաստաբան պե՛տք է լինի։ Սա քննարկման ենթակա հարց չէ։ Բայց որոշ փաստաբաններ երբ կողքից դժգոհում են՝ իրենց հասցեին դառը խոսք լսելիս, հեչ հարց չե՞ն տալիս իրենց, թե գուցե հենց իրենք են մեղավոր, որ մեկ էլ հասարակությունը սեւեռվում է իրենց վրա։
Ըհը, Մանվելի փաստաբանն է. ««Էդ մեղադրանքները՝ զինվորի բաժին, զինվորի բաժին: Ախր շուշուտ ասելով չի: շուշուտ ասելով այդ մեղադրանքները Մանվել Գրիգորյանին չեն կպնի»:
Սա փաստաբանի լեզո՞ւ է, փաստաբանի բառապաշա՞ր է, օրենքի մարդու պատասխա՞ն է։
Կներեք, բայց սա քուչի տղու մակարդակ է, ոչ թե փաստաբանի։
Լիզա Ճաղարյան. Ֆեյսբուք