«Բիզնեսը չպետք է լինի քաղաքականության մեջ». փոխվարչապետը խոսել է Սամվել Ալեքսանյանի հետ (տեսանյութ)
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում նշել է.
«Ես անհնար եմ համարում բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, հետևաբար դրանք պետք է հստակ տարանջատվեն: Կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, որոնք նախկինում եղել են քաղաքականության մեջ, այժմ ընդունում են նոր խաղի կանոնները: Ամեն դեպքում որևէ գործարար չպետք է զբաղվի քաղաքականությամբ, դա շատ հստակ է»»,-նշել է նա:
Նշենք, որ Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրից իջնելիս Ավինյանը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ: Փոխվարչապետը նշել է, որ նաև այդ խնդրի շուրջ էին խոսում: