Ինչու է աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը ժամանել Հայաստան
Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Երևան է ժամանել «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցելու առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը: Երաժիշտը Հայաստան է ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։
Նույն հիմնադրամում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Լրագրողներին չի հաջողվել խոսել Էլթոն Ջոնի հետ: Այն հարցին, թե արդյոք հնարավորություն կլինի Էլթոն Ջոնի հետ խոսելու, նախագահը պատասխանել է՝ Էլթոն Ջոնը լրագրողների հետ խոսելու համար չի եկել Երևան, ավելի կարևոր առաքելություն ունի, եկել է՝ Հայաստանի առողջական խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու:
Այն հարցին, թե արդյոք Էլթոն Ջոնը տեղյակ է Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության մասին, նախագահը պատասխանել է. «Իհարկե»: