«Ինձ բացակա չդնեք. ասում են՝ լեյկոզը մահավճիռ չէ». Անի Քոչարն արյան քաղցկեղ ունի
Հայտնի լրագրող, արտասահմանում բնակություն հաստատած Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ասում են` արյան քաղցկեղը` լեյկոզը, դեռևս մահավճիռ չէ:
Ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին
Ինձ բացակա չդնեք:
Հ.Գ. Փաստորեն հիվանդությունն առավել շուտ հասավ ինձ, քան ես կհասնեի Հայրենիք:
Ամենևին չէի բարձրաձայնի այս մասին, եթե արդեն, իսկ հայտնած չլինեի հայրենիք վերադառնալուս մասին:
Ով կմտածեր, որ մինչ ես որդուս դպրոցի հարցերով եմ զբավում և մեր վերադարձի իրականացմանն եմ լծվել, այս չարաբաստիկ հիվանդությունն էլ ինձ ծնկի բերելու գործին է լծվել:
Առաջ Աստված, տեսնենք ով ում:
Սիրում եմ ձեզ»