Քանյե Ուեսթի հետ ամուսնությունը մեծ ձեռքբերում է․ Քիմ Քարդաշյանը՝ ընտանեկան կյանքի մասին (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնացել է 2014-ի մայիսի 24-ին։ Ամուսնության չորրորդ տարեդարձին նա որոշել է ասել, թե ինչ է կարծում ամուսնական կյանքի մասին և ինչպիսի հույզեր է ունեցել 4 տարվա ընթացքում։
Ֆոտոմոդելը տվյալ հրապարակումն արել է Instagram-ի իր օգտահաշվում։ Նրա խոսքով՝ Քանյե Ուեսթի հետ ամուսնությունը կարելի է մեծ ձեռքբերում համարել։ Քիմը զարմանում է, որ արդեն 4 տարի է, ամուսինն իրեն աջակցում է՝ ստիպելով առաջ նայել։ Բացի այդ, Քարդաշյանն ամուսնուն երախտագիտություն է հայտնում իրեն նվիրած ջերմության և հոգատարության համար։
Հետևորդները դրական են արձագանքել Քիմի այս գրառմանը։ Նրանցից շատերի համար Քիմի և Քանյեի հարսանիքն ավելի նշանակալից իրադարձություն է, քան արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը։
Բացի այդ, այս գրառումը վերջնական ցրեց կասկածներն այն մասին, որ զույգը պատրաստվում է ամուսնալուծվել։