Երևանում գտնվող զորամասում կապիտան է մահացել
Այսօր ինքնասպանության դեպք է գրանցվել Երևանում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասում: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հավելելով, որ տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նախնական տվյալներով՝ ժամը 13:00-ի սահմաններում՝ զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը: Հայտնաբերվել է նաև գրություն։
Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեից հայտնեցին,որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: