Նախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100- ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում զրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի, Լատվիայի Նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի, Լիտվայի Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։
Իր խոսքում Հայաստանի նախագահը ջերմորեն շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ և նշել, որ իր համար մեծ պատիվ է այդ հրաշալի առիթով լինել այնտեղ։ «Իմ երկիրը նույնպես երկու օր հետո՝ մայիսի 28-ին, կնշի Առաջին Հանրապետության 100-ամյակը»,-ասել է Հայաստանի ղեկավարը: