Արա Դարզին հունիսի 8–ին բաց դասախոսությամբ հանդես կգա Հայաստանում
Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին հունիսի 8-ին կդասախոսի Երևանի պետական բժշկական համալսարանում:
«Նորարարությունն առողջապահության ոլորտում» խորագրով բաց դասախոսությունը կկայանա ԵՊԲՀ Կարմիր դահլիճում, ժամը 10:30-ին:
Միջոցոռմանը մասնակցելու համար պետք է գրանցվել այս հղմամբ. https://darzi.eventbrite.com/