Քարդաշյանների քույրը՝ ամենաշատ վարձատրվող մոդել
22-ամյա ամերիկացի մոդել Քենդալ Ջենները‚ ով Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն է‚ ամենաբարձր վարձատրվող մոդելն է դարձել: Այս մասին հայտնում է «Forbes»-ը:
Ամսագիրը կազմել է համապատասխան ցանկը: Մեկ տարվա ընթացքում Քենդալ Ջենները 22 միլիոն դոլար է վաստակել:
Երկրորդ հորիզոնականում 37-ամյա մոդել Ժիզել Բյունդհենն է‚ երրորդում՝ Քրիսսի Թեյգենը‚ ում հետևում է Ադրիանա Լիման՝ 10.5 միլիոն դոլար ցուցանիշով:
Վերջին հորիզոնականում Էշլի Գրեմն է՝ 5.5 միլիոն դոլար եկամուտով: