Ռոնալդուն դերասան կդառնա
Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է‚ որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո նա կարող է մտնել շոու-բիզնես: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես շատ տարբեր մտքեր ունեմ: Մասնավորապես‚ ցանկանում եմ ինձ փորձել որպես դերասան: Հասկանալի է‚ որ դրանք կլինեն երկրորդական դերեր‚ ես այդքան էլ մեծ փորձեր չունեմ տվյալ ոլորտում: Չնայած‚ ես հաճախ եմ նկարահանվել գովազդներում և դա ինձ որոշ չափով պրակտիկա է տվել»‚- հայտնել է նա: Այս մասին գրում է «El Chiringuito de Jugones»-ը:
Ռոնալդուն ընդգծել է‚ որ գործունեության տվյալ տեսակը հարազատ է իրեն:
«Ընդհանրապես ես սիրում եմ նկարահանվել: Ազատ խոսում եմ անգլերեն‚ պորտուգալերեն և իսպաներեն: Իհարկե‚ ես անհանգստանում եմ‚ որ ինձ մաչոյի տեղ կդնեն և չեն գնահատի դերասանական աշխատանքս»‚- ասել է նա: