Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծավալի թալանի մասին է խոսքը. մի ՍՊԸ 9 ամիսների ընթացքում պետությունից գողացել է 7 միլիոն ԱՄՆ դոլլար
Այսօր ԱԱԾ կողմից հրապարակված տեսանյութից պարզ դարձավ, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունն իր գործունեության 9 ամիսների ընթացքում պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար:
Հարգելով յուրաքանչյուր անձի անմեղության կանխավարկածը՝ այդուհանդերձ, մի պահ համարենք, որ նշված գործով մեղադրանք առաջադրված անձանց մեղքը դատարանում հիմնավորվում է, և այդ հանգամանքների շրջանակներում հրապարակվում է մեղադրական դատավճիռ, դուք մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծավալի թալանի մասին է խոսքը:
Ընդամենը մի ՍՊԸ 9 ամիսների ընթացքում պետությունից ոչ ավել, ոչ պակաս գողացել է 7 միլիոն ԱՄՆ դոլլար:
Մի միամիտ հարց էլ տամ. Ասես այդ գումարներից ում ինչքա՞ն է հասել, կամ մինչև ու՞ր է հասել: Մենակ չասեք, թե դարի ՛՛հանցագործը՛՛ բացառապես ՍՊԸ-ի տնօրենն է, ով գործել է ինքնուրուն ու ինքնագլուխ:
Նորայր Նորիկյան. Ֆեյսբուք: