Որ դեպքում Ադրբեջանը պատրաստ կլինի Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել, եթե.
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի դեմոկրատական հարնապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություների հաստատմանը կրկին «հին երգն է երգել»: Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական Երևանի հետ կրկին խոսում է նախապայմաններով: Ըստ Մամեդյարովի, Հայաստանը պետք է Ադրբեջանին հետ վերադարձնի այսպես կոչված օկուպացված բոլոր տարածքները...Էլմար Մամեդյարովը հազար երրորդ անգամ կրկնելով այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեց,որ Բաքուն չի ցանկանում Արցախյան խնդիրը լուծել բանակցային սեղանի շուրջ և չի հրաժարվել իր մաքսիմալիստական տեսակետից՝ «Կամ ամեն ինչ կամ՝ոչինչ»: Այս պարագայում հայկական երկու պետություններին միայն մնում է ուժեղանալ և պարտադրել Բաքվին վերջնական խաղաղություն:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: