Տուգանքների համաներումը բացառիկ մարդասիրական քայլ է պետության կողմից
ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ. դրամի չափով տուգանքները:
Ինչ խոսք, սա բացառիկ մարդասիրական քայլ է պետության կողմից, և հույս ունեմ, որ մեր հասարակությունը համարժեք կարձագանքի նշված քայլին, և այսուհետ իր վարքագծով ամեն ինչ կանի երթևեկության քաղաքակիրթ մշակույթ ձևավորելու և ճանապարհային երթևեկության օրինակելի մասնակից դառնալու համար:
Ի՛նչ խոսք, 13,7 մլրդ. դրամն ահռելի գումար է, որը կազմում է շուրջ 28.5 միլիոն ԱՄՆ դոլլար:
Ինքս 2012-2017թթ. շուրջ 500.000 ՀՀ դրամի չափով տուգանվել եմ:
Նոր կառավարությունը որդեգրել է թափանցիկության և հրապարակայնության քաղաքականությունը, ինչը նույնպես ողջունելի է:
Շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե նշված ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, որքա՞ն տուգանք է նշանակվել , դրանցից որքա՞նն է որպես եկամուտ գնացել այս կամ այն սուբյեկտի գրպանը:
Հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ուր են գնացել իր գումարները, թե՞ այն առևտրային գաղտնիք է:
Նորայր Նորիկյան. Ֆեյսբուք: