Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը ազատ են արձակվել
Մերժիր Սերժին նախաձեռնության անդամներ Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանն ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել էին ՀՔԾ քննիչի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով:
Այսօր հանրահավաքին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվել են, որ մինչև համերգի ավարտը պետք է թավշյա հեղափոխության գործով ձերբակալված բոլոր անձինք ազատ արձակվեն։