Կարևոր է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի արձագանքը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում նշեց, որ սա ուղնուծուծով մաքուր, զտարյուն, հայկական թավշյա հեղափոխություն է։
Փաշինյանի խոսքով՝ իրենց շարժման մեջ աշխարհաքաղաքական ոչ մի կոնտեքստ, ոչ մի դավադրություն գոյություն չունի։ «Սա ուղնուծուծով մաքուր, զտարյուն, հայկական թավշյա հեղափոխություն է և որևէ այլ մեկնաբանություն չի կարող լինել», - նշել Փաշինյանը և ընդգծել, որ աշխարհի տարբեր երկրներ ի գիտություն են ընկալել այդ ուղերձը։
«Շատ կարևոր եմ համարում, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, արձագանքելով Սերժ Սարգսյանի հրաժարականին, ասել է. «Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»։ Հույս ունեմ, որ նմանատաիպ արձագանք կլինի միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից»,-նշել է Փաշինյանը։