ՌԴ Պետդումայի խոսնակը Սերժ Սարգսյանի հրաժարականն անվանել է Հայաստանի ներքին գործը
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն անվանել է երկրի ներքին գործը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Այդ պետության ինքնիշխան գործն է»,- ասել է Վոլոդինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Սարգսյանի հրաժարականը: