Հանրապետության հրապարակում հերթապահում է շտապօգնության վեց մեքենա
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Հանրապետության հրապարակում հերթապահում է շտապօգնության 6 մեքենա մասնագիտական բրիգադներով և առաջին բուժօգնության անհրաժեշտ միջոցներով։
Մեքենաները տեղակայված են նախկին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, ՀՀ կառավարության կենտրոնական շենքի ժամացույցի տակ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մոտակայքում։