Հայ ժողովուրդը վեհ ժողովուրդ է. Զախարովան գրառում է կատարել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ևս արձագանքել է Հայաստանում զարգացող իրադարձություններին:
«Ժողովուրդը, որն ուժ ունի իր պատմության նույնիսկ ամենաբարդ պահերին չպառակտվել ու պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ՝ չնայած կտրուկ տարաձայնությունների՝ վեհ ժողովուրդ է», - գրել է Զախարովան ֆեյսբուքյան իր էջում:
Իր գրառման վերջում Զախարովան հավելել է՝ «Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»: