Այսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ Հայաստանը մեծ ապագա ունի. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանը մեծ ապագա ունի, իսկ հայ ժողովուրդն իր պայքարով ապացուցել է, որ ունի բոլոր հիմքերը՝ հպարտանալու ինքն իրենով:
«Ուզում եմ դիմել իմ եղբայրներին ու քույրերին Հայաստանից: Ես ցանկանում եմ շնորհավորել ձեզ: Այսօր դուք ունեք բոլոր հիմքերը՝ հպարտանալու ինքներդ ձեզնով, հպարտանալու, որ հայ եք՝ հպարտ ժողովուրդ, որը կարողացավ ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ինքն ունի արժանապատվություն, որ ցանկանում է ապրել նորմալ, մարդկային պայմաններում, կոռուպցիայից հեռու պայմաններում, պայմաններում, երբ որիշները ձեզ չեն թելադրում, թե ինչպես կառուցել ձեր կյանքը, պայմաններ, երբ մի խումբ վերցնում է իրեն ամեն բան ու ոչինչ չի թողնում ժողովրդին:
Ես այսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ Հայաստանը մեծ ապագա ունի: Ես ձեզ աջակցում եմ, մենք միշտ կլինենք ձեր կողքին: Շնորհակալություն ձեզ այն բանի համար, ինչ դուք արեցիք: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ», - նշել է Սաակաշվիլին: