«Պետք է երկկողմանի ադեկվատություն ցուցաբերենք». Շուշան Երիցյան
«Քայլ արա» շարժմանն իր գրառումներում ակտիվորեն անդրադառնում է նաև մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը, որն Instagram-ում հանդես է եկել կոչով.
«Խնդրում եմ բոլորիդ այսօր շատ ուշադիր լինել, տոլերանտություն ցուցաբերել, զերծ մնալ բախումներից: Վաղը Ապրիլի 24-ն է, թուրք շները կարող են օգտվել առիթից՝ տեսնելով ներքին անկայունություն, այդ իսկ պատճառով պետք է երկկողմանի ադեկվատություն ցուցաբերենք եւ ոչ մի բախում չլինի մեզանում: Մեր զինվորներին չպետք է թողնենք՝ մտավախություն ունենան իրենց բարեկամ/ հարազատների անվտանգության համար (երկրի ներսում): Սիրելի Զինվորներ, վստահ եմ՝ ժողովրդի հետ եք, բայց հիմա դուք մեզ պետք եք սահմանին ամուր կանգնած: Նույնն էլ խնդրում եմ իշխանություններին՝ խաղաղ ժողովրդի վրա բռնի ուժ չկիրառել: Չենք մոռանում՝ բոլորս էլ ՀԱՅ ենք»: