Գեղարքունիքի մարզում ՊՆ-ին պատկանող բեռնատարը մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել է գետում
Երեկ՝ ապրիլի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված բեռնատար ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել գետում։
Shamshyan.com-ի տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։