Գնդապետ Գուրգեն Գրիգորյանը որևէ առնչություն չի ունեցել մարտի 1-ի իրադարձությունների հետ. լուրերը կեղծ են
Երեկ համացանցում լայնորեն տարածված տեղեկությունը գնդապետ Գուրգեն Գրիգորյանի վերաբերյալ, այն մասին թե իբր տվյալ անձը առնչություն է ունեցել մարտի 1-ի իրադարձություններին` իրականությանը չի համապատասխանում։ Տվյալ անձը, տվյալ ժամանակաշրջանում բացարձակապես ոչ մի կերպ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ, առավել ևս գործողություններին, քանի որ ծառայում էր ՀՀ Զինված Ուժերում և պահպանում էր պետական սահմանը արտաքին թշնամուց։
Բացարձակապես ապատեղեկատվություն է նաև այն, թե իբր նա հանդիսանում է, այսպես ասած կարմիր բերետավորների գնդի հրամանատար։ Նման տեղեկության սկզբնաղբյուր հանդիսացող էջերը ուսումնասիրելով ակնհայտ է դառնում որ տվյալ անձիք ոչ այլ ինչ են քան անհայտ ֆեյքեր, որոնց նպատակը ապատեղեկատվությունների միջոցով թշնամանք սերմանելն է և անկայունություն մտցնելը։
Էրիկ Ավդալյան. Ֆեյսբուք: