Օդում ադեկվատության պակասն է սավառնում. հանդուրժողականություն ու ադեկվատություն. ահա իրավիճակի ելքը
Օդում ադեկվատության պակասն է սավառնում: Մի մասը համարում է՝ իրենց դեմ խաղ չկա, մյուս մասի մոտ էլ հաղթողի բարդույթն է արմատավորվել:
Առաջինները թքած ունեն երկրորդների զգացմունքների ու ապրումների վրա, երկրորդները՝ նույնպես: Թքած ունեն, որ չի կարելի քաշքշել, ծեծել սեփական համոզմունքների համար պայքարի դուրս եկած քաղաքացուն:
Այդ նույն քաղաքացին իր հերթին թքած ունի փաստի վրա, որ դիմացինին իր համոզմունքների պատանդն է դարձնում: Թքած ունի, որ դիմացինին պարտադրում է իր կամքը՝ ժամը 8-ից պատուհանի տակ ղժղժալուց սկած, ժամը 23.00-ին թմբուկով երթով ավարտած: Թքած ունի, որ խախտում է դիմացինի՝ աշխատանքի, տուն, բժշկի հասնելու սահմանադրական իրավունքը: 13-14 տարեկան երեխեք թռնում են մեքենայի կապոտին ու պահանջում որ սիգնալ տաս, պառկում են անիվների տակ, գրողը տանի:
Իրար նյարդերի ազդելով լավ բանի չենք հասնի: Վերջնագրեր ներկայացնելով ու ուժի գործադրմամբ լավ բանի չենք հասնի:
Հանդուրժողականություն ու ադեկվատություն. ահա իրավիճակի ելքը:
Մոդերատոր Մոդերա. Ֆեյսբուք