Արցախի նախագահը հանդիպել է կաթողիկոսին, քննարկել երևանյան իրադարձությունները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին և Արցախի հոգևոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը կարևորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Երկուստեք նշվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման և բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
Բակո Սահակյանն իր խոսքում շել է, որ չպետք է թույլ տան այնպիսի սխալներ, որոնց հետևանքները կարող են ճակատագրական լինել և հավելել, որ Արցախի քաղաքական ուժերը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վիճակով: