1 տարի 8 ամիս կալանքի մեջ գտնվելուց հետո արդարացվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով գողության մեջ մեղադրվող Արթուր Ղազարյանին անպարտ է ճանաչել և արդարացվել է:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ղազարյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. մայիսի 27-ին՝ ժամը 18.40-ի սահմաններում, բաց պատուհանից ապօրինի մուտք է գործել Ռուզան Խաչատրյանի վարձակալած բնակարան և ննջասենյակի զգեստապահարանում գտնվող բաճկոնի գրպանից գողացել է վերջինիս պատկանող ոսկյա զարդերը` Խաչատրյանին պատճառելով խոշոր չափի՝ 700 000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Արթուր Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով 1.1 կետով:
Ղազարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանի ֆեյսբուքյան էջում թողած գրառման համաձայն՝ իր պաշտպանյալը 1 տարի 8 ամիս կալանքի մեջ է գտնվել: