Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաները առևտրի կենտրոնում են հայտնվել թիկնապահի ուղեկցությամբ (լուսանկար)
42-ամյա Անջելինա Ջոլիի և 54-ամյա Բրեդ Փիթի երեխաներին նկատել են խանութ-սրահներից մեկի կայանատեղիում՝ գնումներով և թիկնապահի ուղեկցությամբ: Այս մասին գրում է spletnik.ru-ն:
Թե ի՞նչ նպատակով են եկել խանութ‚ պարզ չէ: Սակայն պապարացիների ուշադրությունը գրավել են նրանք այն ժամանակ‚ երբ փորձում էին գնած իրերը տեղափոխել ավտոմեքենա: Պապարացիները նաև նկատել են‚ որ երեխաների աստղային մայրն այդպես էլ չի հայտնվել տարածքում:
ԶԼՄ-ները տարօրինակ են համարել երևույթը՝ հիշեցնելով‚ որ Ջոլին անընդհատ շեշտում է‚ թե որքան է կարևորում երեխաների հետ երկար ժամանակ անցկացնելը: