Կոտայքի մարզի Քաղսի գյուղում բախվել են Opel Astra-ները. մեկը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են 32-ամյա Տիգրան Գևորգյանի վարած Opel Astra մակնիշի 10 ՕՍ 889 համարանիշի և 34-ամյա Գեղամ Առաքելյանի վարած Opel Asra մակնիշի 89 GA 998 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, ու մինչ ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները քարշակով կտեղափոխեին ավտոմեքենաները, դեպքի վայր ժամանեց վարորդներից մեկը, ում գլուխը վիրակապված էր։ Նա հայտնեց, որ իրեն լավ է զգում, բժիշկները առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել են, և ինքը հրաժարվել է մնալ հիվանդանոցում։