Մեկ շաբաթում շրջակա միջավայրին ավելի քան 5 մլն դրամի վնաս է հասցվել
Բնապահպանության նախարարությունը տեսչական ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել, որոնց արդյունքում շրջակա միջավայրին, ընդհանուր առմամբ, 5.045.410 դրամի վնաս է հասցվել:
Նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերել և արձանագրել են 23 իրավախախտում, 31-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.560.000 դրամի վարչական տուգանք:
Ընդհանուր առմամբ, տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 749.040 դրամ: