«Միսս բում–բումը» դատի կտա Կրիշտիանու Ռոնալդուին՝ իրեն պոռնիկ անվանելու համար (լուսանկարներ)
Ամենամեծ հետույք ունենալու համար «Միսս բում–բում» տիտղոսին արժանացած բրազիլացի Էրիկա Կանելան պատրաստվում է դատի տալ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին գրում է life.ru-ն:
Պատճառը Կանելայի հասցեին ուղղված՝ Ռոնալդուի վիրավորական արտահայտություններն են։ Նրա խոսքերով՝ պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն իր հուզական ներաշխարհում հետք են թողել:
«Ինձ անվանել է պոռնիկ և սպառնացել խառնել կյանքս:Ես չգիտեմ՝ ինքն է ուղարկե՞լ այդ հաղորդագրությունները‚ թե՞ ուղարկել են նրա փոխարեն: Այդ ամենից հետո ես չեմ կարողացել պառկել և քնել հանգիստ»‚- ասել է աղջիկը:
Ինչպես հայտնում է The Sun-ը՝ աղջիկը հանդիպել է Ռոնալդուի հետ մոտ երկու ամիս‚ բայց իմացել է‚ որ պորտուգալացին այլ սիրուհի ունի:
Նշենք‚ որ Ռոնալդուն անձամբ չի մեկնաբանել այս իրավիճակը: