Ավտովթար Երևանում. բախվել են Ford Transit-ն ու Opel տաքսին, վերջինն էլ բախվել է հաստաբուն ծառին ու էլեկտրասյանը. կա վիրավոր (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Ford Transit մակնիշի 35 MX 687 համարանիշի և Opel մակնիշի 35 DV 770 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև հաստաբուն ծառին և էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 2 հիվանդանոց:
Ոստիկանություննը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: