Խոշոր հրդեհ Արթիկի դատարանի մոտ. գրեթե ամբողջովին այրվել է 68-ամյա վարորդի ավտոմեքենան. կա վիրավոր (տեսանյութ, լուսանկարներ)
Երեկ՝ մարտի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի դատարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արթիկի հրշեջ-փրկարարները՝1 մարտական հաշվարկով:
Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի թիվ 25 տան մոտակայքում այրվում ВАЗ 21099 մակնիշի 35 CX 775 համարանիշի ավտոմեքենա:
Քաղաքացիներ Արթուր Սրապյանն ու Սրապ Հարությունյանը, վարորդ՝ Արևշատ գյուղի բնակիչ, 68-ամյա Ֆերդինանդ Պողոսյանին անգիտակից վիճակում դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որով նա տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն: