Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվեց 64 կողմ, 27 դեմ ձայներով
ՀՀ ՍԴ նախագահ նշանակելու համար առաջադրվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը. ԱԺ-ում կազմակերպված քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
«Քվեատուփում առկա է եղել 93 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել 2-ը:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 64, դեմ՝ 27: Այսպիսով ՍԴ նախագահ է նշանակվում Հրայր Թովմասյանը»,-ասաց Մելիքյանը: