Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի գործունեությանը վերաբերող օրենքը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 21-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Այդ օրենքների թվում են.
–«Հանրային խորհրդի մասին»,
–«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին»,
–«Միջհամայնքային միավորումների մասին»,
–«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
–«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,
–«Ներման մասին»,
–«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին,
–«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: