Ի՞նչ կապ և մեղք ունեն լրագրողները, իրե՞նք էին մարդ ծեծում
«Ելք» խմբակցությունից ընտրված Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելի ընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։
Գիտեք, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է, լրագրողների գործունեությունը կանոնակարգելու գործընթաց։ Սա ուղղակի խայտառակություն է, անընդունելի բան։
Փոխանակ սաստեն իրենց թիմակիցներին, որ քֆուր չտան, ռեպլիկներ չթողնեն, մարդկանց չծեծեն, հանում են լրագրողներին դահլիճից, որ չկարողանան ֆիքսել այդ դեպքերը։
Ինձ, որպես դահլիճի վերջում նստող մարդ, ընդհանրապես չի խանգարում լրագրողների առկայությունը, հակառակը՝ օգնում են։ Ասեմ ավելին՝ լրագրողների առկայությունը նույնիսկ զսպող գործոն է։ Տարիներ շարունակ, չեն վերանայվում քվեարկության համար նախատեսված համակարգը, նորմալ չի աշխատում ուղիղ հեռարձակումը, և հիմա փորձում են լրագրողներին հանել, որ քաղաքապետարանի լրատվականը ինչ ուզենա տարածի՞։
Վստահ եմ, որ նման պարագայում չէր ֆիքսվի ասենք, Իգիթյանի քֆուրները, իսկ վերջին նիստի ժամանակ մենք կտեսնեինք կատարվածի միայն կեսը։
Եվ վերջապես, ինչ կապ և մեղք ունեն լրագրողները, իրե՞նք էին քաք բերել, թե իրենք էին մարդ ծեծում։
Սա սենց թողնել չի կարելի։ Ու չենք թողնի»։