Հարսանիքը չկայացավ. Տիգրան Մնացականյանը իր 19-ամյա ընտրյալից բաժանվե՞լ է (լուսանկարներ)
Նախորդ տարի համացանցում ամենաքննարկված Տիգրան Մնացականյան-Մարիամ Հովհաննիսյան զույգը հայտարարել էր, որ Մարիամի ծննդյան օրը` փետրվարի 14-ին պատրաստվում են իրենց հարաբերությունները օրինականացնել:
Երբ փորձեցինք նրանց անձնական էջերում լուսանկարներ գտնել հարսանյաց արարողությունից, պարզվեց նրանք ոչ միայն չեն ամուսնացել, այլ նաև ջնջել են ավելի վաղ հրապարակված լուսանկարները, որոնցում նրանք միասին էին:
Պարզվում է` Մարիամը անգամ երկրից է մեկնել:
Աստղային դարձած և հասարակության կոշտ քննադատությանը արժանացած զույգը չդիմացա՞վ փորձություններին:
Հիշեցնենք, որ Տիգրանը բաժանվել էր կնոջից և սկսել հանդիպել իրենից 21 տարով փոքր` 19-ամյա Մարիամի հետ: Տիգրանը 2 երեխա ունի նախկին կնոջից: Ավելի ուշ պարզվեց, որ հարաբերություններն ավելի վաղ ծնունդ են ունեցել. Մարիամն ու Տիգրանը միասին են եղել, երբ Մարիամը եղել է դպրոցական` 14 տարեկան երեխա:
Տիգրան Մնացականյանը երեխայի և նախկին կնոջ հետ: